Կարևոր իրադարձություններ

Անհետացել է Մաշա Ռասպուտինայի հիվանդ դուստրը

01 Մարտ, 2018 20:42
Անհետացել է Մաշա Ռասպուտինայի հիվանդ դուստրը

Վերջերս պարզվեց, որ Մաշա Ռասպուտինայի ավագ դուստրը՝ Լիդան, անհետ կորել է, հայտնում է uznayvse.ru-ն:

Աղջկա ծանոթները նրա համար շատ են մտահոգվում, քանի որ նա տառապում է հոգեկան խանգարմամբ և վաղուց բժիշկների հսկողության տակ է:

Առաջին անգամ Ռասպուտինայի դուստրը հոգեբուժարանում է հայտնվել ծնողների բաժանումից հետո:

Image result for Пропала больная дочь Маши Распутиной

Լիդան նյարդային պոռթկում է ունեցել, նա հիվանդանոցում է հայտնվել: Երկրորդ անգամ հոգեբուժարանում է հայտնվել վոկալի ուսուցչի մահից հետո, ում նա շատ էր սիրում: Երբ Լիդան վերջին անգամ հիվանդանոցից դուրս է եկել, ապրելու տեղ չի ունեցել: Անտուն է դարձել: Միայն նրա հոր մահից հետո է հայտնի դարձել, որ Լիդան անհետացել է: Նա հեռախոսազանգերին չի պատասխանում և չի հայտնվում: Հանգուցյալ Վլադիմիր Երմակովի ընկերուհի Օլգա Մյունհաուզենը տագնապ է բարձրացրել:

Կնոջ խոսքով՝ իրեն զանգահարել է Երմակովի որդին և հայտնել է, որ նոտարի մոտ ժառանգության գործ է բացել, սակայն քրոջը գտնել չի կարողանում, իսկ նրան է պատկանում հոր 4-սենյականոց տան կեսը:

Image result for маша распутина

«Եղբայրն անհանգստանում է քրոջ ճակատագրի համար: Նա կարծում է, որ Լիդան պետք է ժառանգություն ստանա, գրանցվի 4-սենյականոց բնակարանում և նորմալ կյանքով ապրի: Բացառված չէ, որ Լիդան նորից հոգեբուժարանում է: Հոր գերեզմանին ոչ մի անգամ չի եկել»,- ասել է Օլգան:

 

Լրահոս

Դիտել ավելին