Կարևոր իրադարձություններ

Պակիստանի նահանգներից մեկում արգելվել է խաղալիք զենքը

24 Փետրվար, 2018 21:02
Պակիստանի նահանգներից մեկում արգելվել է խաղալիք զենքը

Պակիստանի Սինդ նահանգի իշխանություններն արգելել են խաղալիք զենքի արտադրությունը, վաճառքը, օգտագործումն ու ցուցադրությունը:

Ինչպես հաղորդում է Express Tribune պարբերականը, խաղալիք զենքն արգելելու մասին որոշումը կայացվել է, երբ պակիստանյան ոստիկանության հատուկ ստորաբաժանումը նահանգի իշխանություններին նամակ է ուղարկել՝ տեղեկացնելով, որ ոչ իրական ատրճանակներն ու հրացաններն օգտագործվում են հանցագործությունների ժամանակ:

Բացի դրանից, նամակում նշվում է, որ նման զենքով խաղացող երեխաները դաժանություն են սովորում և երբեմն իրենց լուրջ վնասվածքներ հասցնում:

 

Լրահոս

Դիտել ավելին