Կարևոր իրադարձություններ

Հրազդան գետից ջրասուզակները դուրս են բերել 26-ամյա քաղաքացու դի

23 Փետրվար, 2018 12:11
Հրազդան գետից ջրասուզակները դուրս են բերել 26-ամյա քաղաքացու դի

Փետրվարի 23-ին, Ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում կա դի: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ջրասուզակները դուրս են բերել դին, ով, պարզվեց, Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից այս տարվա հունվարի 30-ից որպես անհետ կորած, որոնվող 26-ամյա Վարդան Մնացականյանն էր, ով աշխատում էր «Ռոսիա» առևտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։ 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին