Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ինքնաբացարկների շքերթ է սկսվել. «Հրապարակ»

23 Փետրվար, 2018 08:35
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ինքնաբացարկների շքերթ է սկսվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի շարք համայնքներում մարտի 11-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ինչպես կանխատեսվում էր, ինքնաբացարկների շքերթ է սկսվել: Առաջադրված թեկնածուներից ոմանք էլ ետ են վերցրել փաստաթղթերը: Ընտրություններն այս համայնքներում, փաստորեն, առանց մրցակցության կանցնեն: Ինքնաբացարկ են հայտնել Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Եղեգնավան, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Սայաթ-Նովա, Սիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Կոտայքի մարզի Հացավան համայնքներում: Լոռու մարզի Դեբեդ համայնքում չորս գրանցված թեկնածու կա՝ ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, անկուսակցական, Լեռնավանում միմյանց հետ կմրցեն համայնքի ՀՀԿ-ական ղեկավարն ու անկուսակցական թեկնածուն, Նորամարգում՝ երկու ՀՀԿ-ական եւ մեկ անկուսակցական թեկնածուները:

Սպասվող ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում որեւէ կին թեկնածու չի առաջադրվել: Կին ավագանու երկու թեկնածու են առաջադրվել Եղեգնավանում, Սիսում, Լոռու Դարպաս համայնքում: Զորակում, Հայանիստում, Նիզամիում, Սայաթ-Նովայում նույնպես կին առաջադրվողներ կան, իսկ, ահա, Տավուշի Ազատամուտ համայնքում ավագանու անդամի 15 հավակնորդներից չորսը կին են:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին