Կարևոր իրադարձություններ

Արքայազն Վիլյամը դրժել է Քեյթ Միդլթոնին տված խոստումը

23 Փետրվար, 2018 00:31
Արքայազն Վիլյամը դրժել է Քեյթ Միդլթոնին տված խոստումը

Օրերս արքայազն Վիլյամը պաշտոնական այցով եղել է մոտոցիկլետների Triumph գործարանում։ Նրան ֆաբրիկայում ցույց են տվել նորույթը՝ Triumph Tiger 1200 մոտոցիկլետը։ Արքայազնը ցանկացել է տեսնել այն գործողության մեջ. նա սաղավարտ է հագել և մեծ արագությամբ պտտվել է մոտոցիկլետով։

Հիշեցնենք, որ Վիլյամը մոտոցիկլետ վարելու իրավունք է ստացել դեռևս 19 տարի առաջ։ Արքայազնը Ducati մակնիշի իր սեփական մոտոցիկլետն ուներ՝ 20 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ։ Վերջին անգամ նա մոտոցիկլետ է վարել 2011 թվականին՝ իր հարսանիքից առաջ։ Վիլյամի կինը դեմ էր նրա այս հոբբիին։ Անցյալ տարի, հարցազրույցներից մեկի ժամանակ, արքայազնը խոստովանել էր, որ խոստացել է կնոջը՝ մոտոցիկլետ չնստել։ Սակայն երեկ, քանի դեռ Քեյթը կողքին չէր, Վիլյամը այնուամենայնիվ որոշեց նստել մոտոցիկլետի ղեկին։ Հարկ է նշել, որ թագուհու թոռնիկը պահպանել է անվտանգության բոլոր կանոնները.

նա նախօրոք սաղավարտ և հատուկ բաճկոն էր հագել։ Մոտոցիկլետով նրա ուղևորությունը ընդամենը մի քանի րոպե է տևել։

 

Լրահոս

Դիտել ավելին