Կարևոր իրադարձություններ

Անկարայում աղբահավաքները գրադարան են բացել դեն նետված գրքերից

22 Փետրվար, 2018 21:13
Անկարայում աղբահավաքները գրադարան են բացել դեն նետված գրքերից

Անկարայում հանրային գրադարան է բացվել՝ կազմված աղբանոցներում հայտնաբերված գրքերից։ Շնորհիվ նախաձեռնության՝ գրքերը նոր կյանք են ստացել՝ աղբանոցում ոչնչանալու փոխարեն։

Սկզբում աղբահավաքները մեկ վայրում են կուտակել միայն դեն նետված գրքերը, սակայն հետո տեղի բնակիչները սկսել են նրանց հանձնել անպետք գրքերը։

CNN-ի հաղորդմամբ՝ հավաքածուն այնքան է մեծացել, որ գրադարանը գրքերով է կիսվում նաև դպրոցների, կրթական կենտրոնների և բանտերի հետ։

Այսօր գրադարանում կա ավելի քան 6000 գիրք՝ սկսած գեղարվեստականից, վերջացրած գիտական գրականությամբ։ Կան նաև օտարալեզու գրքեր։

 

Լրահոս

Դիտել ավելին