Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանը հաջորդ շաբաթ կընտրի բարձրագույն դատական խորհրդին. հայտնի են թեկնածուները

22 Փետրվար, 2018 17:24
Խորհրդարանը հաջորդ շաբաթ կընտրի բարձրագույն դատական խորհրդին. հայտնի են թեկնածուները

Խորհրդարանը հաջորդ շաբաթ ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդին, որը դառնալու է դատական համակարգի բարձրագույն մարմինը: ԱԺ-ում առաջադրված թեկնածուները՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, այսօր՝ փետրվարի 22-ին, հանդիպել են ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցության պատգամավորներին։

Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը, որը կգլխավորի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, կազմված է լինելու 10 անդամից, որոնցից 5-ը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից, իսկ մյուս 5–ին ընտրելու է խորհրդարանը:

Ազգային ժողովն ընտրելու է Գագիկ Հարությունյանին, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին, փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, ԵՊՀքաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանին և ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Լիպարիտ Մելիքջանյանին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին