Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

«Սա Հայաստանի իշխանության շրջանակն է կամ «երկրորդ կիսագունդը»». «Ժամանակ»

22 Փետրվար, 2018 09:25
«Սա Հայաստանի իշխանության շրջանակն է կամ «երկրորդ կիսագունդը»». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին անցնող օրերի ընթացքում տրված բազմաթիվ հարցերի շրջանակից դուրս է մնացել թերևս ամենակարևորն ու առանցքայինը՝ արդյոք ինչ է նա մտածում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին:

Կասկածից վեր է, որ մի բան է նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Սերժ Սարգսյանի պարագայում, մեկ այլ բան է այլ վարչապետի պարագայում:

Իհարկե, խոսքը միայն Արմեն Սարգսյանի մասին չէ, այլ իշխանական ամբողջ կառուցվածքի, սակայն տվյալ դեպքում նա է գլխավոր գործող անձը, բայց գլխավոր գործող անձին չի տրվել գլխավոր հարցը: Եվ սա ինքնին հարց է առաջացնում, թե ինչու և ինչպես:

Այս ֆոնին ուշ երեկոյան Արմեն Սարգսյանը հանդիպում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, այդ հանդիպմանը, ի տարբերություն այս ընթացքում իր մյուս հանդիպումների՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, տալով բավականին ուշագրավ խորհրդավորություն, այսպես ասած՝ «խորհրդավոր ընթրիքի» տարբերակով:

Ընդ որում՝ մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ նույն ռեժիմով է եղել նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, որը, փաստորեն, փոխադարձաբար չի տիրաժավորվել:

Այդպիսով, Կարեն Կարապետյանի և Ծառուկյանի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումները միակ չտիրաժավորված հանդիպումներն են նրա «թեկնածուական տուրնեի» շրջանակում: Ըստ էության, սա Հայաստանի իշխանության շրջանակն է կամ Հայաստանի իշխանության «երկրորդ կիսագունդը»:

Իհարկե, առանձին հարց է Ծառուկյանի, Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի փոխհարաբերությունների խնդիրը, ինչպիսին են լինելու դրանք, ինչպիսի պայմանավորվածություններ, տարաձայնություններ, բաժանարար գծեր ու մրցակցություն է լինելու նրանց միջև: Այստեղ իրավիճակը բազմաշերտ է:

Սակայն Ծառուկյանը, Սարգսյանն ու Կարապետյանը, ընդհանուր առմամբ, հարակից շրջանակով և բազայով հանդերձ, ըստ էության լինելու են կապիտալի այն երեք կետերը, որոնց վրա կանգնելու է Հայաստանի իշխանությունը:

Հայաստանի իշխանությունն ուժի և կապիտալի իշխանությունն է: Կապիտալի կիսագունդը կկազմեն նրանք՝ եռյակը, իսկ ուժի կիասգնդին թերևս հավակնում է Սերժ Սարգսյանը:

Անցնող տասնամյակում Հայաստանի իշխող համակարգն այդպես էլ չի ամբողջացել, երկու «կիսագնդերը» գործնականում չեն համադրվել իրար և դարձել ամբողջություն, ինչն էլ հանգեցրել է իշխանության համակարգային ճգնաժամի և անարդյունավետության: Մեծ հավանականությամբ այդ երկու կիսագնդերը շարունակելու են «չհամադրվել», և ուժն ու կապիտալը չեն ամբողջանալու, համենայնդեպս՝ տեսանելի ապագայում: Վարչապետի խնդիրը այստեղ խորքային առումով դադարում է լինել առանցքային, քանի որ չկա իշխանության ամբողջականություն:

Բանն այն է, որ անհամաչափ ուժի կիրառում համակարգը թույլ է տալիս միայն քաղաքացիների հանդեպ, իսկ ներքին հարաբերություններում անհամաչափ ուժը կարող է բերել կտրուկ ցնցումների և ճգնաժամի խորացման:

Ըստ այդմ՝ ուժը վարչապետի ձեռքին առավելագույնը կլրացնի կապիտալի դեֆիցիտը, բայց չի ամբողջացնի իշխանությունը: Հայաստանում իշխանության հարցը շարունակելու է մնալ բաց, քանի դեռ չկա այդ ամբողջականությունը: Կառավարման խորհրդարանական մոդելը պարզապես ընձեռում է իշխանության բաց խնդրում համակարգի առավել ճկունություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին