Կարևոր իրադարձություններ

Իրանն Իսրայելին կոչ է արել վերջ դնել Սիրիայի օդային տարածքը խախտելուն

19 Փետրվար, 2018 20:23
Իրանն Իսրայելին կոչ է արել վերջ դնել Սիրիայի օդային տարածքը խախտելուն

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է Սիրիայում Իսրայելի ագրեսիվ գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին:

«Ի՞նչ է տեղի ունեցել Սիրիայում շաբաթ: Իսրայելը խախտել է Սիրիայի օդային տարածքը մի քանի անգամ: Պետք է ասել, որ նրանք մշտապես ռմբակոծություններ են իրականացնում Սիրիայի տարածքում: Վերջապես, երկար տարիներ անց սիրիացիներին հաջողվել է իսրայելական ինքնաթիռ խոցել», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Զարիֆը՝ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի՝ Մերձավոր Արևելքի հարցերով միջազգային համաժողովի ժամանակ:«Իսրայելը խախտում է ինքնիշխան պետության օդային տարածքը: Դա պետք է կանգնեցնել: Մենք պետք է վերջ դնենք այդ ագրեսիային», - ընդգծել է իրանցի նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին