Կարևոր իրադարձություններ

Զարիֆը «կրկես» է անվանել Նեթանյահուի ելույթը, որին ներկա չի գտնվել

18 Փետրվար, 2018 20:23
Զարիֆը «կրկես» է անվանել Նեթանյահուի ելույթը, որին ներկա չի գտնվել

Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը «կրկես» է անվանել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ելույթը Մյունխենյան ավտանգության գծով կոնֆերանսի ժամանակ, որի ընթացքում նա անօդաչու թռչող սարքի բեկոր է ցուցադրել, որ իսրայելցի զինվորականները խփել են փետրվարի 10-ի գիշերը։ «Պարոն Զարիֆ, դուք ճանաչու՞մ եք,– հետաքրքրվել է նա իրանցի նախարարից, ով այդ պահին դահլիճում չի եղել։ – Սա ձերն է»։

Իր ելույթում պարոն Զարիֆը չի մեկնաբանել Նեթանյահուի հայտարարությունը, չնայած հիշատակել է դրա մասին։ «Որոշ հարևաններ այստեղ ելույթ ունենալու հնարավորությունը օգտագործել են, որպեսզի Իրանի հասցեին մեղադրանքներ հնչեցնեն,– նշել է Իրանի ԱԳ ղեկավարը։ – Այսօր առավոտ մենք շոուի ականատեսը դարձանք, ես կասեի մուլտիպլիկացիոն կրկեսի, որը պատասխանի արժանի չէ»։ Թեհրանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Սիրիայում չկան իսրայելցի զինվորներ, այլ միայն ռազմական խորհրդականներ են, որոնք ժամանել են Դամասկոսի խնդրանքով։

Իսրայելն այլ կարծիքի է։ Կառավարության անդամ Յուվալ Շտայնիցի խոսքերով՝ անօդաչուն, որ խփվել է «Ապաչ» ուղղաթիռով, Հորդանան գետի հովտում, ամերիկյան RQ-170 դրոնի պատճենն է, որը իրանցիները զավթել էին 2011 թվականին։

 

Լրահոս

Դիտել ավելին