Կարևոր իրադարձություններ

Սևանում քաղաքացի է կորել. Նրան որոնում են փետրվարի 13-ից

17 Փետրվար, 2018 20:38
Սևանում քաղաքացի է կորել. Նրան որոնում են փետրվարի 13-ից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել է քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել են Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը և կրակայրիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին