Կարևոր իրադարձություններ

Հետաքրքիր օրեր են սպասվում. Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի. «Իրատես»

16 Փետրվար, 2018 08:20
Հետաքրքիր օրեր են սպասվում. Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի. «Իրատես»

«Իրատես» թերեը գրում է. «Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կարող է ինքը լինել վարչապետի թեկնածու: «Այո, ես կարող եմ լինել «Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուն, բայց դեռ պետք է քննարկվի, որից հետո որոշում կայացնենք, թե ով կլինի»: Փաստորեն, փոքրաթիվ խմբակցություն ունեցող «Ելքը» կրկին իր թեկնածուն ունի և փորձում է ՀՀԿ-ի համար այլընտրանք ստեղծել: Այլ հարց է, թե նրա հնարավորությունները որքան են, բայց էական է, որ նրանք գոնե փորձում են, թեկուզ և ձևի համար, մրցակցություն ստեղծել:

Եթե Նիկոլ Փաշինյանն առաջադրվի, բավական հետաքրքիր պատկեր կստեղծվի։ Հաշվի առնելով նրա թիրախային ելույթները, կարելի է ասել, հետաքրքիր օրեր են սպասվում:
Հավելենք, որ Հայաստանի վարչապետի ընտրությունները ապրիլի 17-ին են: Եվ արդեն առաջին «ծիծեռնակը» կա. «Ելքն» ունի սեփական թեկնածուն, որը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանն է: Իսկ ՀՀԿ-ն դեռ նախագահի ընտրությամբ է խառը, չնայած նրանք երկար-բարակ մտածելու պատճառ չունեն: Դեռ ամիսներ առաջ ամեն ինչ որոշվել է, ինչպես ասում են, իրենց խորհրդակցությունն էլ վաղու՜ց ավարտվել է: Էլ բան չի մնում, եթե ոչ ողջ հանրապետականներով մի խնդրանք ձևակերպել ու...Նիկոլ Փաշինյանին մրցակից գտնել: Այս խաղում թող հաղթի ուժեղագույնը»:

 

Լրահոս

Դիտել ավելին