Կարևոր իրադարձություններ

Հայտնի է ԱՆ-148 օդանավի կործանման պատճառներից մեկը

13 Փետրվար, 2018 18:29
Հայտնի է ԱՆ-148 օդանավի կործանման պատճառներից մեկը

Միջպետական ավիացիոն կոմիտեն ավարտել 1 «Սեւ արկղներից» մեկի տեղեկությունների վերծանումը, ինչից հետո նշել է Մերձմոսկվայում կործանված Ан-148 մարդատար օդանավի վթարի պատճեռներից մեկը, գրում է Риа Новости գործակալությունը:

Ըստ կազմակերպության տվյալների՝ իրավիճակը սկսել է վատթարանալ չռիչքից շուրջ երկուսուկես րոպե հետո՝ 1300 մետր բարձրության վրա եւ 470 կմ/ժամ արագության պայմաններում: Այդ ժամանակ ի հայտ են եկել արագության տվյալների հաղորդման տարբերություններ:

Տվյալների նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ աղետը կարող էր տեղի ունենալ թռիչքի արագության մասին տաբեր տվյալների պատճառով:

Հիշեցնենք, որ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում փետրվարի 11-ին, վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը:

Կործանման հետևանքով մահացել է 71 մարդ, այդ թվում՝ երկու հայ: Նրանցից մեկը եղել է ուղևորներից, իսկ մյուսը՝ ինքնաթիռի երկրորդ օդաչուն:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին