Կարևոր իրադարձություններ

Նրանք բժշկական օգնության կարիք ունեն. «Երկիր ծիրանի»-ի անդամն՝ իր կուսակիցների մասին

13 Փետրվար, 2018 17:20
Նրանք բժշկական օգնության կարիք ունեն. «Երկիր ծիրանի»-ի անդամն՝ իր կուսակիցների մասին

Նրանք բժշկական օգնության կարիք ունեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մնացական Պարակշիևն՝ անդրադառնալով իր կուսակիցների մասնակցությամբ միջադեպին:

«Անպատժելիությունը միշտ բերում է այսպիսի բաների: Երբ իրենք հայհոյանքներ, զրպարտանքներ են հնչեցնում և անպատիժ են մնում, իրենց թվում է՝ այդպես էլ կարելի է շարունակել: Դա, ցավոք սրտի, կյանքի օրենք է»,- ասաց նա: 

Shabat.am-ի հարցին՝ նորմա՞լ է, որ ավագանու նիստի ժամանակ կարելի է կոյուղաջուր բերել ու բաց թողնել դահլիճում, Մ. Պարակշիևը պատասխանեց. «Դա ոչ միայն նորմալ չէ, այլ դուրս է մարդկային բոլոր նորմերից»:

Ավագանու անդամի խոսքով՝ ինքը խղճում է իր կուսակիցներին, և վերջինները շատ լուրջ օգնության կարիք ունեն:

 

Լրահոս

Դիտել ավելին