Կարևոր իրադարձություններ

«Երկիր ծիրանի»-ի հարձակումից հետո վատացել է Մարտին Վարդազարյանի առողջական վիճակը

13 Փետրվար, 2018 13:20
«Երկիր ծիրանի»-ի հարձակումից հետո վատացել է Մարտին Վարդազարյանի առողջական վիճակը

Այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության առաջացրած խառնաշփոթից հետո վատացել է հայ ջազային երաժիշտ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանի առողջական վիճակը: Արվեստագետին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանի»-ի անդամներն ավագանու նիստն իրենց հետ ապակյա տարաներով կոյուղաջուր էին բերել՝ գարշահոտությունը տարածելով դահլիճում: Նրանց խոսքով՝  նման գարշահոտություն ամեն օր շնչում են Նուբարաշենի 4 շենքի բնակիչները: 

Երբ ԵԾ-ի անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որպեսզի տա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ավագանու մյուս անդամները վեր կացան՝ նրան դա արգելելու: Արդյունքում ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ:

«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամներ միջև ծեծկռտուք սկսվեց: Նիստն ընդմիջվեց, ժամանեցին ոստիկանության աշխատակիցներ՝ փորձելով դուրս բերել «Երկիր ծիրանի»-ի անդամներին:

 

Լրահոս

Դիտել ավելին