Կարևոր իրադարձություններ

Քեյթ Միդլթոնը ծրագրում է հրաժարվել ծննդատան ծառայություններից

23 Հունվար, 2018 21:24
Քեյթ Միդլթոնը ծրագրում է հրաժարվել ծննդատան ծառայություններից

Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը զերծ են մնում երրորդ երեխայի ծննդյան նախապատրաստությունների վերաբերյալ մեկնաբանություններից։ Հանրությունը տեղեկություններ է ստանում միայն մամուլից։ Օրերս ներքին աղբյուրները հայտնել էին այն մասին, որ Միդլթոնն իբրև թե չի ծրագրում ծննդատուն ուղևորվել։ Այդ իսկ պատճառով լրագրողները պետք է պարեկեն ոչ թե սուրբ Մարիամի հիվանդանոցի, այլ թագավորական նստավայրերից մեկի պատերի մոտ։

https://instagram.fevn2-1.fna.fbcdn.net/vp/2f11af7f026ac4c906c4affc12b61923/5B0070F4/t51.2885-15/e35/23733910_657937221261965_6535843577627410432_n.jpg

«Քեթրինն ընկերներին հայտնել է, որ ցանկանում է ծննդաբերել տնային միջավայրում։ Նա արդեն քննարկել է դա Ուիլյամի հետ, և նա աջակցել է նրան այդ որոշման մեջ։ Նրանց երկուսին դուր է գալիս այդ գաղափարը։ Բացի այդ, դա թույլ կտա խուսափել հիվանդանոցի պատերի մոտ զանգվածային աղմուկից»,-ասել է Միդլթոնի շրջապատի իրազեկ աղբյուրը։

 

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհին ծնվել է իր պապիկի լոնդոնյան նստավայրում, իսկ նրա որդիները՝ Բուքինգեմյան պալատում, դուստր Աննան՝ Քլարենս-հաուսում։

https://instagram.fevn2-1.fna.fbcdn.net/vp/defed4af2e2db354d8c63b271394e5f7/5AEB492C/t51.2885-15/e35/23734284_1634031446653650_2018114139213266944_n.jpg

 

Լրահոս

Դիտել ավելին