Կարևոր իրադարձություններ

Իրան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունները՝ թվերի լեզվով

23 Հունվար, 2018 20:53
Իրան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունները՝ թվերի լեզվով

2017թ․-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Եվրամիության անդամ երկրների հետ Իրանի առևտրի ծավալը կազմել է 18․56 մլրդ եվրո, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 57%-ով:

Եվրոպայում Իրանի թոփ հինգ գործընկեր-պետություններն են Իտալիան` 4.54 մլրդ, Ֆրանսիան՝ 3.45 մլրդ, Գերմանիան՝ 2.99 մլրդ, Իսպանիան՝ 1․67 մլրդ և Հոլանդիան՝ 1․34 մլրդ եվրո ընդհանուր առևտրային ծավալով։ 
Լավագույն հնգյակին հաջորդում են Իռլանդիան՝ 139․6 մլն, Լյուքսեմբուրգը՝ 5․53 մլն, Էստոնիան՝ 5․2 մլն, Լիտվիան՝ 10․28 մլն, Սլովակիան՝ 24․1 մլն և Պորտուգալիան՝ 3․32 մլն եվրոյով։

Անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ Իտալիայի հետ առևտրաշրջանառությունն աճել 117%-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է Իրանի ու ԵՄ երկրների առևտրատնտեսական հարաբերություններում։ Աճի մակարդակով երկրորդ և երրրոդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Իռլանդիան և Լյուքսեմբուրգը՝ 114% և 102% աճով։

Այս ընթացքում Իրանը ԵՄ երկրներ է արտահանել ընդհանուր 9․22 մլրդ եվրոյի տարբեր տեսակ ապրանքներ, ինչն, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կազմում է 100% աճ։ Այս հարցում ընդհանուր մոտ 3․02 մլրդ եվրո արժողությամբ գնումների արդյունքով առաջատարը կրկին Իտալիան է, որին հաջորդում են Ֆրանսիան՝ 2․16 և Իսպանիան՝ 1․31 մլրդ եվրոյով։

Իրանը ոչ միայն արտահանման, այլև ներկրման ծավալներն է մեծացրել Եվրոմիության հետ։ 
Այսպես՝ ԵՄ անդամ 28 երկրներից ներմուծումն անցած տարի կազմել է ընդհանուր 9․33 մլրդ եվրո, ինչը 30%-ով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տվյալներից։ Ներկրման դեպքում առաջատարը Գերմանիան է՝ 2․64 մլրդ եվրոյով, որին հաջորդում են Իտալիան՝ 1․52 և Ֆրանսիան՝ 1․3 մլրդ եվրոյով։ 
Տոկոսային առումով ներկրման առաջատարը Պորտուգալիան է՝ 57․76 մլն եվրոյով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կազմում մոտ 326% աճ։ Իհարկե, գրանցվել է նաև կտրուկ անկում Դանիայի դեպքում՝ մինչև 5․15 մլն եվրո։

Դատելով վերոբերյալից՝ կարող ենք նշել, որ Եվրոպայում առևտրատնտեսական հարաբերությունների տեսանկյունից Իրանի լավագույն գործընկերն Իտալիան է, չնայած, ինչպես փաստում են թվերը, Իրանը ձգտում է հավասարաչափ խորացնել հարաբերությունները ԵՄ անդամ բոլոր երկրների հետ։
Իրանը և Եվրոպան միմյանց համար կարևոր են։ Երկուստեք հստակորեն գիտակցում են այդ ամենը և ձգտում են էլ ավելի խորացնել և զարգացնել եղած հարաբերությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին