Կարևոր իրադարձություններ

​Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընգրկելու հայտ կներկայացվի

23 Հունվար, 2018 17:37
​Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընգրկելու հայտ կներկայացվի

Հայաստանը պաշտոնապես հայտ կներկայացնի Երևանի կենտրոնի «Կապույտ մզկիթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ) Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառելու համար:

Այս մասին հայտնում է Armenianweekly-ն՝ հղում կատարելով Իրանի Մշակութային ժառանգության, արհեստագործական և զբոսաշրջային կազմակերպության (ICHTO) փոխնախագահ Մոհամմադ Հոսեյն Թալեբյանին:

Վերջինս հայտնել է, որ Իրանն այդ հարցը պաշտոնապես քննարկել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հետ: Թալեբյանը նշել է նաև, որ մզկիթը պետք է վերանորոգվի և որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Երևանում Իրանի դեսապանատան հետ վերանորոգման ծրագիր է մշակել:

 

Լրահոս

Դիտել ավելին