Կարևոր իրադարձություններ

Եվգենի Պետրոսյանը և Միխայիլ Գալուստյանը` Պուտինի վստահված անձանց ցուցակում

23 Հունվար, 2018 17:29
 Եվգենի Պետրոսյանը և Միխայիլ Գալուստյանը` Պուտինի վստահված անձանց ցուցակում

Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2018 թվականի նախագահական ընտրությունների համար գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խումբը:

Պուտինի վստահված անձանց նոր ցանկում տեղ են գտել գրող, հումորիստ Եվգենի Պետրոսյանը և հայտնի շոումեն, կատակերգու դերասան Միխայիլ Գալուստյանը: 

Նոր վստահված անձանց թվում են նաև ռուս դիրիժորներ Յուրի Բաշմետը և Վալերի Գերգիևը, ռեժիսորներ Ֆյոդոր Բոնդարչուկը, Նիկիտա Միխալկովը և Անդրեյ Կոնչալովսկին, երգիչ Օլեգ Գազմանովը, պրոդյուսերներ Մաքսիմ Ֆադեևը, Իգոր Մատվիենկոն, երաժիշտ Նիկոլայ Ռաստորգուևը, մոդելյեր Վալենտին Յուդաշկինը:

ՌԴ ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների համար գրանցել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց առաջին խմբից 259, երկրորդ խմբից՝ 154 մարդու:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին