Կարևոր իրադարձություններ

2013 թվականից խաղաղապահների շրջանում զոհերի թվի աճի միտում Է դիտվում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

23 Հունվար, 2018 15:23
2013 թվականից խաղաղապահների շրջանում զոհերի թվի աճի միտում Է դիտվում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը  հունվարի 22-ին ներկայացրած զեկույցում ասել է, որ ՄԱԿ-ի հիսունվեց խաղաղապահներ են զոհվել 2017 թվականին, ինչը վշտալի ռեկորդ է դարձել 1994 թվականից ի վեր:  

«2017 թվականին գրանցվել է 56 զոհ՝ ամենամեծ թիվը 1994 թվականից ի վեր: Այդ թիվը դուրս Է գալիս թույլատրելի բոլոր շրջանակներից, եւ այն, ըստ երեւույթին, կշարունակի աճել: Հարկավոր Է ինչ-որ բան փոխել, որպեսզի այդ միտումը հետ շրջվի»,-գրել Է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը:  Գլխավոր քարտուղարը նշել Է, որ 2013 թվականից խաղաղապահների շրջանում զոհերի թվի աճի միտում Է դիտվում:  35-Էջանոց փաստաթղթից հետեւում Է, որ 1948 թվականից ծառայությունն իրականացնելիս`զոհվել են ավելի քան 3,5 հազար երկնագույն սաղավարտակիրներ, նրանցից 943-ը՝ բռնի գործողությունների հետեւանքով:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` Գուտերիշը նշել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության անձնակազմի հարյուր իննսունհինգ մարդ Է սպանվել բռնի գործողությունների հետեւանքով, ինչն ավելի Է, քան պատմության ցանկացած այլ հնգամյա ժամանակաշրջանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին