Կարևոր իրադարձություններ

Իրաքի քրդերը պատրաստ են օգնել Սիրիայի քրդերին թուրքերի հետ մարտերում

23 Հունվար, 2018 13:34
Իրաքի քրդերը պատրաստ են օգնել Սիրիայի քրդերին թուրքերի հետ մարտերում

Իրաքյան Քուրդիստանի «Քուրդիստանի հայրենասերների միություն» կուսակցության անդամ Մալա Բահթիյարը հայտարարել է, որ  իրենք պատրաստ են օգնության հասնել Սիրիայի քրդերին՝ Թուրքիայի զինուժի հետ կռիվներում, որը սիրիական Աֆրին շրջանում հունվարի 20-ին սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան:

«Եթե հնարավոր լինի մենք օգնություն կուղարկենք Աֆրին: Եթե թույլ տան, ապա մեր ուժերին կուղարկենք այնտեղ»,- ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ ասել է Բահթիյարը:

Վերջինս նշել է, որ Իրաքի քրդերը Սիրիայի քրդական ուժերի համաձայնությամբ միայն պատվիրակություն կուղարկեն Թուրքիա՝ թուրքական կողմի հետ բանակցություններ իրականացնելու նպատակով:

Քուրդ գործիչը նաև մեղադրանքներ է հնչեցրել «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հասցեին ,որը  «Ձիթենու ճյուղ»-ի շրջանակներում հանդիսանում է պաշտոնական Անկարայի դաշնակիցը:

Տեղեկացնենք, որ «Քուրդիստանի հայրենասերների միություն»  հիմնադրել է 1975թ. հունիսի 1-ին  Իրաքի նախկին նախագահ, ազգությամբ քուրդ Ջալալ Թալաբանիի կողմից: Կուսակցությունը ունի ձախակողմյան կողմնորոշում:  Թալաբանու գլխավորությամբ 1976-1991թթ  կուսակցության համախոհները երկարատև պարտիզանական   կռիվներ են մղել Սադդամ Հուսեյնի վարչակարգի դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին