Կարևոր իրադարձություններ

Ինչպես հայտնաբերվեց շինանյութի Սերգեյի որդին. նա գլխի շրջանում վնասվածքներ է ունեցել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

23 Հունվար, 2018 09:02
Ինչպես հայտնաբերվեց շինանյութի Սերգեյի որդին. նա գլխի շրջանում վնասվածքներ է ունեցել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

Օրերս հայտնաբերվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ քաղաքում առեւանգված հայ երիտասարդները՝ գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդին` Արման Մանուկյանն ու զարմիկը՝ Սամվելը:

Հիշեցնենք` դեռ 2017 թվականի նոյեմբերին նրանց անհայտ անձինք զենքի սպառնալիքով պատանդ էին վերցրել: Այս ամիսներին որեւէ տեղեկություն չկար երիտասարդների մասին, եւ միայն օրերս նրանց ազատ են արձակել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տղաներին հայտնաբերել են վնասվածքներով: Մեզ հասած լուրերի համաձայն` Արման Մանուկյանը թեթեւ վնասվածք է ունեցել գլխի շրջանում, իսկ ահա Սամվելը մի քանի վնասվածք է ունեցել մարմնի այլ մասերում: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Երիտասարդները տեղափոխվել են Կիեւի հիվանդանոցներց մեկը, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Թե ովքեր էին առեւանգել նրանց, ինչ նպատակով եւ այլն, պարզ չէ: Կան տարբեր վարկածներ, որոնք առայժմ ո՛չ հերքվել են, ո՛չ հաստատվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին