Կարևոր իրադարձություններ

Էդ Շիրանը հայտարարել է նշանադրվելու մասին

20 Հունվար, 2018 22:21
Էդ Շիրանը հայտարարել է նշանադրվելու մասին

Հայտնի բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը հայատարարել է ընկերուհու՝ Չերի Սիբորնի հետ իր նշանադրության մասին:

Ինչպես հայտնում է The Independent-ը, երիտասարդ երգիչն ուրախ լուրով կիսվել է Instagram-ում՝ հրապարակելով երջանիկ զույգի լուսակարն ու կից գրելով. «Փեսացու եմ դարձել նոր տարվա սկզբին: Մենք երջանիկ ենք, սիրահարված և մեր կատուները նույնպես»:

 
 
Реклама 00


Շիրանը, վերջերս մասնակցելով հեռուստահաղորդումներից մեկին, ակնարկել էր, որ պատրաստ է առաջարկություն անելու:

Հայտնի է, որ զույգը սկսել է հանդիպել 2015 թվականին, երբ միասին հաճախում էին Թոմաս Միլի անվան դպրոցը Ֆրամլինգհեմում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը բրիտանացի աշխարհահռչակ երգչին պարգևատրել է բրիտանական կայսերական շքանշանով: 

 

Լրահոս

Դիտել ավելին