Կարևոր իրադարձություններ

Մաքսիմ Ֆադեևը հրապարակել է թոռան հետ Նարգիզի հուզիչ լուսանկար

20 Հունվար, 2018 19:50
Մաքսիմ Ֆադեևը հրապարակել է թոռան հետ Նարգիզի հուզիչ լուսանկար

Հայտնի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը կիսվել է իր գործընկերուհի և մոտ ընկերուհի Նարգիզ Զաքիրովայի հուզիչ լուսանկարով։ Լուսանկարում երիտասարդ և ժամանակակից տատիկը գիրք է կարդում թոռնիկի համար։

Նկարին կից գրառման մեջ երաժշտական քննադատը հայտնել է, որ այժմ Զաքիրովան հանգստանում է ընտանիքի շրջապատում, իսկ լուսանկարը Ֆադեևին էր ուղարկել առավոտյան։ Ֆադեևը նշել է, որ երեխաները, առավել ևս թոռները, շատ արագ են մեծանում։ «Ցանկանում ես այդ ակնթարթները պահել, հատկապես երբ նրանք դեռ փոքր են։ Կարևոր է յուրաքանչյուր այդպիսի ակնթարթը գնահատելը»,-գրել է նա։

Շատ բաժանորդներ նշել են, որ բացարձակապես չեն պատկերացրել Նարգիզին նման դերում։

 

Լրահոս

Դիտել ավելին