Կարևոր իրադարձություններ

Մոնիկա Բելուչին՝ «Սեզար» մրցանակաբաշխության արարողությանը (լուսանկարներ)

16 Հունվար, 2018 16:32
Մոնիկա Բելուչին՝ «Սեզար» մրցանակաբաշխության արարողությանը (լուսանկարներ)

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հազվադեպ է մասնակցում աշխարհիկ միջոցառումներին,ինչն էլ առիթ է ստեղծում,որ  նրա հայտնվելն ամեն անգամ իսկական իրադարձություն դառնա:

Այսպես, երեկ 53-ամյա դերասանուհին հայտնվել է «Սեզար» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության արարողությանը, որն, ըստ ավանդույթի, անցկացվել է Փարիզում:

Tatler.ru-ն հրապարակել է Բելուչիի լուսանկարները միջոցառումից՝ նշելով, որ դերասանուհին ցնցող տեսք է ունեցել: Կարմիր գորգի համար նա ընտրել է սև կոստյում, նեղ տաբատ, տոպ և երկարացված պիջակ: Դերասանուհու` անկրկնելի գեղեցկությունն ու նուրբ ճաշակն ընդգծել են բնական դիմահարդարումը և համեստ սանրվածքը:

Նշվում է, որ Բելուչին անցկացրել է երեկոն դերասանուհիներ Մարիոն Կոտիյարի և Դիանա Քրյուգերի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին