Կարևոր իրադարձություններ

Նեղացկոտություն. Ինչպես խուսափել դրանից

13 Հունվար, 2018 22:16
Նեղացկոտություն. Ինչպես խուսափել դրանից

Նեղացկոտ մարդիկ ընդունակ չեն ինքնուրույն կատարել իրենց պահանջները, և երեխայական վարքագծի միջոցով փորձում են հասնել իրենց նպատակներին։ Նեղացկոտությունը սկիզբ է առնում դեռ վաղ հասակից, երբ երեխաները լացի միջոցով ծնողներին ստիպում են անել իրենց ուզածը։ Տարիների ընթացքում դա դառնում է բնավորության գիծ ու բազմաթիվ խնդիրների առջև է կանգնեցնում։ Ի՞ նչ անել, եթե...

Նեղացկոտ մարդիկ ընդունակ չեն ինքնուրույն կատարել իրենց պահանջները, և երեխայական վարքագծի միջոցով փորձում են հասնել իրենց նպատակներին։
Նեղացկոտությունը սկիզբ է առնում դեռ վաղ հասակից, երբ երեխաները լացի միջոցով ծնողներին ստիպում են անել իրենց ուզածը։ Տարիների ընթացքում դա դառնում է բնավորության գիծ ու բազմաթիվ խնդիրների առջև է կանգնեցնում։
Ի՞ նչ անել, եթե տառապում եք նեղացկոտությամբ։ Եթե ուզում եք լաց լինել, դա ձեր իրավունքն է, սակայն եթե որոշել եք պատժել վիրավորողին, ապա վերջ տվեք, քանի որ դա կհանգեցնի միայն հարաբերությունների կործանմանը։

Ինչ են մտածում մարդիկ նեղացկոտների մասին
Նեղացկոտներն արժանանում են հիասթափության ու խղճահարության։ Մարդկային հոգեբանությունն այնպիսին է, որ մարդիկ սիրում են լինել զոհի դերում, ինչը բացի վնասից ոչնչի չի հանգեցնում։
Ինչո՞ ւ եք ուզում պատժել ձեզ վիրավորանք պատճառողին և արդյոք նա իսկապես մեղավոր է։ Տարածված օրինակ է, երբ հարաբերությունների ոչ ճիշտ ընթացքի հետևանքով աղջիկները սկսում են մեղադրել բոլոր տղամարդկանց։ Կարծես նրանք մեղավոր են, որ սխալ ընտրություն են կատարել։

Պատասխանատվություն և ինքնագնահատական
Միայն ինքներս ենք պատասխանատվություն կրում մեր կյանքի համար։ Պետք չէ ուրիշներից պահանջել, որպեսզի բավարարեն ձեր պահանջները։ Ոչ ոք մեկը մյուսին ոչնչով պարտական չէ, սա յուրացնելու դեպքում կյանքը կդառնա ավելի թեթև։
Եթե չվերանայեք ձեր սպասելիքները, ապա ողջ կյանքը կանցկացնեք այդպես էլ ձեր նպատակներին չհասնելով։ Չի կարելի սպասելիքներ ունենալ մյուսներից, այլ փոքրիկ, բայց սեփական քայլերով գնալ երազանքների հետևից։
Սեփական անձը սիրող մարդը երբեք թույլ չի տա, որ իր մասին վատը մտածեն։ Այնպես, որ խուսափեք այս երևույթից և թույլ տվեք ինքներդ ձեզ երջանիկ լինել։

 

Լրահոս

Դիտել ավելին