Կարևոր իրադարձություններ

«Առավոտ». ՀՅԴ-ում խանդո՞ւմ են «Ծառուկյան» դաշինքին

13 Հունվար, 2018 10:19
«Առավոտ». ՀՅԴ-ում խանդո՞ւմ են «Ծառուկյան» դաշինքին

«Առավոտ» թերթը գրում է.  «ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին հարցրեցինք՝ ՀՅԴ-ում խանդո՞վ կվերաբերվեն եթե «Ծառուկյան» դաշինքը ևս համալրի կոալիցիայի շարքերը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Այդ քաղաքական բնույթի հարցին կպատասխանեի, եթե լինեի պառլամենտի անդամ»։

 Նշեց նաև, որ իբրև գործադիրի ներկայացուցիչ մեկ բան գիտի՝ ցանկացած այլ ուժի աջակցությունն իրենց առջև դրված այդ խնդիրների լուծմանն օգտակար է. «Բայց դա չի նշանակում, որ ցանկացած ուժ, որն աջակցում է, պետք է անպայման կոալիցիայի կազմում լինի»:

 Նրա մեջ տարակուսանք առաջացրեց դիտարկումը, որ «Ծառուկյան» դաշինքի՝ կոալիցիա մտնելու արդյունքում ՀՅԴ պորտֆելները կարող են պակասել։ «ՀՅԴ-ն երբևէ նման որևէ մտավախություններ ունեցե՞լ է»,- հարցին հարցով է պատասխանել Արծվիկ Մինասյանը»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին