Կարևոր իրադարձություններ

«Եվրատեսիլի» հաղթողը դուրս է գրվել հիվանդանոցից՝ սրտի փոխպատվաստումից հետո

13 Հունվար, 2018 00:30
«Եվրատեսիլի» հաղթողը դուրս է գրվել հիվանդանոցից՝ սրտի փոխպատվաստումից հետո

28-ամյա պորտուգալացի երգիչ Սալվադոր Սոբրալը դուրս է գրվել Լիսաբոնի Santa Cruz հիվանդանոցից, որտեղ նա մեկ ամիս առաջ սրտի փոխպատվաստման բարդ վիրահատության է ենթարկվել։

Սալվադորի մտերիմները շնորհակալություն են հայտնել նրա երկրպագուներին աջակցության համար և խոստացել են, որ շուտով նորություններ կհայտնեն Սալվադորի՝ բեմ վերադառնալու վերաբերյալ։ Իսկ հիմա նա դեռևս վերականգնողական փուլում է և պետք է խուսափի ծանրաբեռնվածությունից և մարդկանց կուտակումներից։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին