Կարևոր իրադարձություններ

Մանկլավիկներ…Ողորմելիներ… Ես նրանց խղճում եմ. «ԵԾ» 2-րդ համարի արձագանքը

27 Դեկտեմբեր, 2017 15:23
Մանկլավիկներ…Ողորմելիներ… Ես նրանց խղճում եմ. «ԵԾ» 2-րդ համարի արձագանքը

Shabat.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու անդամ Մնացական Պարակշիևը:

-Պարո՛ն Պարակշիև,  Երևանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամները պնդում են, որ վայր դնեք Ձեր մանդատը, պատճառաբանելով, որ Դուք շեղվել եք կուսակցության հիմնական սկզբունքներից:  Ինչու՞ վայր չեք դնում մանդատը:

- Այս հարցի վերաբերյալ երկու կողմ կա՝  իրավական և զուտ մարդկային: Իրավական կողմից ոչ մի հիմք չկա, որպեսզի մենք՝ ես և Հայկ Պետրոսյանը, վայր դնենք մանդատը: Մյուս կողմից, երբ իրենք  ասում են,  որ կուսակցության գաղափարներից շեղվել ենք, կուզեի ասել, որ այդ երեք հոգուց կազմված խմբակը, որն իրենից ներկայացնում է ավանտյուրիստական, տգիտության և լկտիության մի խառվածք, ոչ մի իրավունք չունի մեզ թելադրել,  թե մենք ինչ պետք է անենք:

Համոզված եմ, որ բոլոր մարդիկ ովքեր հետևում են նրանց գործունեությանը, ինձ հետ համաձայն կլինեն: Նրանք իրավունք չունեն խոսել հայ ժողովրդի և  երևանցու շահերից, որովհետև իրենց ներկայիս գործունեությունը միայն վնասում է երևանցիներին: 

Իրենք բարոյական իրավունք չունեն մեր հասցեին մեղադրանքներ հնչեցնել:  Ռուսերեն շատ լավ արտահայտություն կա. и кто же судья? (ովքե՞ր են դատավորները): Այնպես որ մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից իրենք  դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որպեսզի իրավունք ունենան երևանցիների և հայ ժողովրդի անունից  ինչ-որ հայտարարություններ անեն: Ես ավելի քան համոզված եմ, որ ժամանակին մենք ճիշտ քայլ ենք կատարել, իսկ իրենց ներկայիս վարքագծով դա միայն ամրապնդվում է:

-Երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ, ԵԾ  ավագանու անդամները Ձեր հասեցին վիրավորանքներ էին հնչեցնում , Դուք ոչ մի կերպ չարձագանքեցիք: Ինչպե՞ս եք գնահատում նրանց պահվածքը:

-Մեղմ ասած լկտիություն է: Նման պահվածքով իրենք միայն իրենց են նսեմացնում,  ինձ թվում է՝ շատերն ինձ հետ կհամաձայնեն: Դա ոչ մի լավ արդյունքի չի բերի: Եթե իրենց ձեռք է տալիս նման գործելաոճը, թող այդպես էլ շարունակեն:

- ԵԾ անդամները ձեզ դավաճան էին անվանում, նաև  Հանրապետականների հետ համագործակցելու մեջ էին մեղադրում: Ի՞նչ կասեք այս մասին:

-Հիշեցնեմ, որ երբ մենք չհամաձայնվեցինք նրանց գործելաոճին , և հայտնեցինք, որ չենք պատրաստվում լաչառություն անել և իրենց նման գործել, նրանք համարեցին, որ դա դավաճանություն է: Այդ իսկ պատճառով մենք գործեցինք անկախ,  և պետք է նշեմ, որ իրենց բոլոր ջանքերը իզուր են: Ես հասկանում են, որ նրանք PR քայլ են անում, որովհետև նրանք գաղափարակիցներ գրեթե չունեն, իսկ իրենց  պետք է մի բան անեն, որպեսզի հասարակության ուշադրությունը մի կերպ գրավեն:

Ինչ վերաբերում է Հանրապետականների հետ համագործակցությանը՝ մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, եթե դրանից բխում է մեր երևանցիների շահը: Ես անձամբ իմ դիրքորոշումը հայտնել եմ հենց ամենասկզբից և տիկին Փոստանջյանի համար դա նորություն չէ: Այն ժամանակ, երբ կուսակցությունը դեռևս ստեղծված չէր ասել եմ, եթե մենք ընդդիմություն ենք՝ պետք է լինենք կոնստրուկտիվ ու չպետք է հայտարարենք, որ բոլորը թշնամներ են, և միայն մենք ու մեր ասածն է ճիշտը: Հիմա էլ եմ պնդում, որ մեր երևանցիների շահի համար համագործակցելը ճիշտ է:

Պետք է հիշեցնեմ, որ Տիկին Փստանջյանն է եղել նախաձեռնողը, որ ընտրական ցուցակում ես լինեմ երկրորդ համարում, բայց միգուցե այդ ժամանակ նա մտածում էր, որ ես իմ դիրքորոշումը կփոխեմ և կգործեմ իրենց նման: Հիմա իրենք երևի թե փորձում են վրեժխնդիր լինել, բայց ես խղճում եմ նրանց, պարզապես ողորմելի մարդիկ են:

-Մանդատը վայր չդնելով, կարելի՞ է ասել, որ Դուք եք թելադրում խաղի կանոները և չեք պատրաստվում իրենց թելադրածն անել:

-Մեր մանդատը  վայր չդնելը սկզբունքի հարց է:  Մենք չենք մտածում, որ մանդատներ ունենալը միայն տիկին Փոստանջյանի շնորհիվ է, որովհետև նախընտրական քարոզարշավներին մենք ևս մասնակցել ենք: Ասել եմ, եթե ինչ-որ ժամանակ գա, որ որոշեմ`  դադարեցնում եմ իմ գործունեությունը, ինքնս վայր կդնեմ մանդատը, բայց Փոստանջյանի և նրա մանկլավիկների ճվճվոցների արդյունքում դա երբեք չի լինի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին