Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558,5
    566,5

  • RUB

    7,58
    7,83

Կարևոր իրադարձություններ

Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմը հանվել է

17 Դեկտեմբեր, 2017 16:30
Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմը հանվել է

Դաղստանի Գուբդեն գյուղում հակաահաբեկչական գործողության ռեժիմը (ՀԳՌ) հանվել է, հայտնել են հանրապետության ազգային հակաահաբեկչական կոմիտեում (ԱՀԿ)։

Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, նշված ռեժիմը գյուղում հայտարարվել էր դեկտեմբերի 16-ին, երբ անվտանգության մարմինները ստացել են տեղեկություններ այն մասին, որ առանձնատներից մեկում հանցագործներ են գտնվում, որոնք կասկածվում են ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ կատարելու մեջ։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հատուկ նշանակության ուժերով արգելափակվել է այն տունը, որտեղ թաքնվում էր հանցագործների խումբը, մոտակա տների բնակիչները տարհանվել են։

Դեկտեմբերի 17-ի առավոտյան լույսը բացվելուն պես հակաահաբեկչական գործողությունը մտել է ակտիվ փուլ։ Ոչնչացվել է երկու զինյալ և խմբի պարագլուխը։ Նրանցից մեկի ինքնությունը նախնական հաստատվել է։ ԱՀԿ-ի օպերատիվ շտաբում առկա տվյալներով՝ նա Ալիհաջի Խամուտաևն է, որն անլեգալ դրության է անցել  2011 թվականին։ Նա սպանել է 8 մարդու, հարձակում գործել ՌԴ ՆԳՆ ստորաբաժանումներից մեկի շարասյան վրա։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին