Կարևոր իրադարձություններ

Իրաքում ԻՊ-ի զոհերի զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել

16 Դեկտեմբեր, 2017 23:53
Իրաքում ԻՊ-ի զոհերի զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել

Իրաքյան Սինջար քաղաքի մոտակայքում երկու զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել, որոնցում 90 մարմին է գտնվել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով իրաքյան լրատվամիջոցներին:

Տղամարդկանց, կանանց և երեխաների մարմինները հայտնաբերվել են այն շրջանում, որը 2014 թվականին վերահսկողության տակ էին առել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Տեղի բնակչության մի մասին իսլամիստ գրոհայինները տեղահանել և տեղափոխել էին սիրիական Ռաքքա:

 

Լրահոս

Դիտել ավելին