Կարևոր իրադարձություններ

Թալանել են ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի Porsche Cayenne-ը

16 Դեկտեմբեր, 2017 11:43
Թալանել են ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի Porsche Cayenne-ը

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Դեմիրճյան փողոցի թիվ 17 հասցեի մոտ թալանել են Porsche Cayenne մակնիշի 071 HH 11 համարանիշի ավտոմեքենան։

Հանցագործները ավտոմեքենայի վրայից գողացել են առջևի լուսարձակները։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Սերգեյ Բագրատյանին և կատարվածի մասին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է պատգամավորը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին