Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ԶՈւ թվաքանակը` 2018 թվականին նախկինի պես սահմանվել է 37 հազար

15 Դեկտեմբեր, 2017 22:09
Վրաստանի ԶՈւ թվաքանակը` 2018 թվականին նախկինի պես սահմանվել է 37 հազար

Վրաստանի զինված ուժերի զորակազմի թվաքանակը 2018 թվականին նախկինի պես սահմանվել է 37 հազար։

«Վրաստանի զինված ուժերի թվաքանակի հաստատման մասին» որոշումը, որը երկրի խորհրդարանն ընդունում է ամեն տարի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացման հիման վրա, հաստատվել է պատգամավորների կողմից դեկտեմբերի 13-ի նիստում։

2008 թվականի հուլիսից Վրաստանի զինված ուժերի զորակազմի առավելագույն սահմանաչափը կազմում է 37 հազար, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։

 

Լրահոս

Դիտել ավելին