Կարևոր իրադարձություններ

Թրամփը սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքների պատճառով պետք է հրաժարական տա. Սենատոր

14 Դեկտեմբեր, 2017 23:35
Թրամփը սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքների պատճառով պետք է հրաժարական տա. Սենատոր

Սենատոր Բերնի Սանդերսն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել հրաժարական տալ սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքների պատճառով, որոնք ԱՄՆ նախագահին առաջադրել են մի քանի կանայք: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: 

«Այո, ես կարծում եմ՝ նա պետք է հրաժարական տա»,- CNN-ի եթերում ասել է անկախ սենատոր Սանդերսը:

«Դուք ունեք նախագահ, որին շատ-շատ կանայք մեղադրել են առնվազն ոտնձգությունների մեջ,- ասել է Սանդերսը:- Սա այն նույն երիտասարդն է, ով տեսանյութում է, ում տեսել են բոլորն ԱՄՆ-ում, ըստ էության, պարծենում էր կանանց վրա իր սեքսուալ հարձակումներով»:

Սանդերսը հավելել է, որ ինքը չի հավատում, որ Թրամփն իսկապես ինքնակամ կհեռանա նախագահի պաշտոնից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին