Կարևոր իրադարձություններ

ԴԱԻՇ-ը խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից

14 Դեկտեմբեր, 2017 18:42
ԴԱԻՇ-ը խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Telegram սոցցանցում սպառնացել է ԱՄՆ-ին վրեժ լուծել՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման համար։

Խմբավորումը հայտնել է, որ ահաբեկչական հարձակումներ է պատրաստում ԱՄՆ-ում՝ հաղորդագրությունն ուղեկցելով նյույորքյան Թայմս-սքվերի լուսանկարներով։

Թրամփի որոշումը բողոքի լուրջ ալիք է բարձրացրել արաբական երկրներում։ Քաղաքը տասնամյակներ շարունակ գտնվում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կենտրոնում

 

Լրահոս

Դիտել ավելին