Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    583
    591

  • RUB

    7,54
    7,84

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Մալաթիայի յարմրկան չի». ԱԺ-ն ամանորյա տոպրակներ չի բաժանի. «Ժամանակ»

13 Դեկտեմբեր, 2017 09:22
«Մալաթիայի յարմրկան չի». ԱԺ-ն ամանորյա տոպրակներ չի բաժանի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարիներով ձևավորված ավանդույթը և ԱԺ աշխատակազմին ամանորյա տոպրակներ չբաժանել:

Մինչև այժմ ԱԺ ղեկավարությունը դիմում էր տարբեր գործարարների, որ նրանք իրենց արտադրանքից որոշ քանակություն հատկացնեն ԱԺ-ին՝ աշխատակազմին բաժանելու համար: Բաբլոյանը ասել է, որ իրենք աշխատակազմին պարգևավճար կտան, և ով ինչ ուզում է՝ թող գնի:

«Խորհրդարանը Մալաթիայի յարմրկան չի, որ կանֆետ ու արաղ բաժանենք»,- ասել է Բաբլոյանը:

Իսկ որպեսզի աշխատակազմին պարգևավճար տան, խնայում են ամեն ինչի վրա՝ սկսած ջեռուցումից մինչև տոնածառ: Այս տարի ԱԺ բակում տոնածառ չի դրվի, ու ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպվի:

Չնայած երկրի տնտեսությունն աճում է, բայց փող չկա: Եղած փողն էլ ուղղվում է առողջապահությանը: «Փող չկա, բայց դուք դիմացեք, կարևորը առողջությունն է»,- ասել է ՌԴ վարչապետ Մեդվեդևը: ԵՏՄ անդամ Հայաստանի ԱԺ նախագահը միանգամայն համամիտ է նրա հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին