Կարևոր իրադարձություններ

«Թումո»-ն պաշտոնապես ներկայացրեց «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը

12 Դեկտեմբեր, 2017 22:49
«Թումո»-ն պաշտոնապես ներկայացրեց «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների և Եվրոպական միության համագործակցության արդյունքում ստեղծված  «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը և Հայաստանում առաջին առցանց ինտերակտիվ կոմիքսը պաշտոնապես ներկայացվեցին դեկտեմբերի 12-ին։

«Թումո»-ի հաղորդակցման բաժնից՝ հավելելով. ««Նետոյի առասպելը» Թումոյի 15-ից 22 տարեկան երիտասարդների թիմի ստեղծած յուրօրինակ խաղն է, որն իր խաղացողներին առաջարկում է Նետո մոլորակում դարերով տեղի ունեցող կոռուպցիոն խնդիրները լուծելու ձևեր: Իրեն հանդիպող զանազան իրավիճակներում խաղացողը լուծում է խնդիրներ ու կայացնում որոշումներ՝ փորձելով խուսափել կոռուպցիայից, բացահայտել կամ դատապարտել այն: Այս ամենը օգնում է սովորել կոռուպցիայի զանազան դրսևորումների մասին և պայքարել դրանց դեմ: Խաղի ստեղծագործական երիտասարդ թիմը պատմությունը լրացրել է հետաքրքիր զարգացումներով՝ փորձելով նման կարևոր խնդրի մասին բարձրաձայնող ուսուցողական հարթակը դարձնել հետաքրքրաշարժ և գրավիչ:


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարդեսպան  Պյոտր Անտոնի Սվիտալսկին միջոցառման բացման արարողությանը նշեց. «Թումոյիուսանողների աշխատանքն ինձ տարավ նոր գալակտիկաներիբացահայտումների  ու հիմա ձեզ էլ հրավիրում եմմիանալու մերուսումնասիրությանըՈւսանողների գաղափարներըստեղծագործմտածողությունն ու ծրագրավորման հմտությունները հույսի ցուցանիշ ենՀայաստանի բոլոր երիտասարդների համար»: Իսկ խաղի կոնցեպտ արտիստներից Աստղիկ Հարությունյանը ընդգծեց. «Անչափ շնորհակալ ենք Թումոյինև Եվրոպական միությանըորովետև նրանք մեզ հնարավորություն տվեցին ոչ միայն այսպիսի մեծամասշտաբ նախագծի մեջ կիրառել Թումոյումստացած մեր գիտելիքներըայլև ստեղծելու մի գաղափարորը կարող է հենց մեր սերնդին՝ երիտասարդությանը ցույց տալ ճանապարհորով քայլելովմենք կարող ենք հասնել կոռուպցիայից զուրկ հասարակության»:


 

Լրահոս

Դիտել ավելին