Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Սննդի շուկայում գործունեություն իրականացնող ընկերությունների ռեյթինգավորման համակարգ կներդրվի. ՍԱՊԾ

12 Դեկտեմբեր, 2017 20:36
Սննդի շուկայում գործունեություն իրականացնող ընկերությունների ռեյթինգավորման համակարգ կներդրվի. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ընթացիկ տարում ակտիվորեն աշխատել է միջազգային փորձագետների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO/ՊԳԿ) հետ, կառավարության ծրագրում ամրագրված երկու կարևոր ուղղություններով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ ըստ այդմ՝ առաջիկայում կներդրվի սննդի շղթայում գործունեություն իրականացնող ընկերությունների ռեյթինգավորման համակարգ, ինչպես նաև կլրամշակվի ռիսկերի գնահատման և կառավարման մեթոդաբանությունը:

Դեկտեմբերի 12-ին ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը FAO-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ամփոփել է ընթացիկ տարվա համագործակցության արդյունքները, նախանշել առաջիկա համատեղ աշխատանքների ուղղությունները:

Անդրադառնալով կատարված աշխատանքին՝ նշվել է, որ FAO-ի և տեղական փորձագետների հետ, տարբեր ձևաչափերով քննարկումների շրջանակներում, ուսումնասիրվել է թե նշված երկու ոլորտներում միջազգային փորձը, թե՝ սննդի տարբեր արտադրություններ գործնական այցերի ընթացքում այն մեր երկրում տեղայնացնելու արդյունավետությունը: Ռեյթինգավորման համակարգի ներդրման նպատակն է սպառողին հնարավորություն տալ ավելի հեշտ կողմնորոշվել գնումներ կատարելիս և տեղեկացված լինել, թե որքանով է անվտանգ ու որակյալ տվյալ ընկերության արտադրանքը: Ծրագրի գործարկումից հետո՝ ավելի ուշ, նախատեսվում է դասակարգում կատարել նաև ըստ մթերքների՝ տարանջատելով, օրինակ, օրգանական մթերքն այլ մթերքներից: Ռեյթինգավորման միջազգային փորձը Սննդմաթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներին է փոխանցել FAO-ի փորձագետ Մայքլ Գրեյվին, որը, որպես օրինակելի տարբերակ, մանրամասնել է սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման դանիական փորձը: Ծառայությունն առաջիկայում արդեն կունենա ռեյթինգավորման հայեցակարգը, որից հետո կսկսի գործընթացը՝ պիլոտային տարբերակով սկզբում ռեյթինգավորելով մսամթերք արտադրող ընկերություններին: «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» ՀԿ-ն, որպես տեղական խորհդատու, արդեն իրականացնում է հետազոտություն, աշխատում արտադրող ընկերությունների հետ՝ հասկանալու ծրագրի իրականացման հնարավոր ուղիներն ու մշակելու ռեյթինգավորման մեթոդաբանությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին