Կարևոր իրադարձություններ

«Кто не рискует, тот не пьет шампанское»

12 Դեկտեմբեր, 2017 12:02
Հեղինակ՝ Բակուր Մելքոնյան
«Кто не рискует, тот не пьет шампанское»

Գնալ ռիսկի, թե՞ ոչ: 
Кто не рискует, тот не пьет шампанское, ռիսկը գործի կեսն է ու օրինակներ, թե տեսեք այսինչը ինչ հաջողության է հասել ռիսկի դիմելով...
Ցանկացած ռիսկի դիմած ու հաջողության հասած 1 օրինակի հետևում կա առնվազն 100 անհաջողության մատնված, պարտքերի տակ ճկռած, խորտակված մարդկանց օրինակներ, որոնց մասին չի խոսվում, քանի որ այդ մի փառահեղ և բախտը բերած օրինակը ծածկում է ամեն ինչ: 
Ես կողմնակից եմ հայկական ասացվածքին՝ 10 անգամ չափիր, 1 անգամ կտրիր-ին: Խելամիտ զգուշավորություն, հաշվարկված քայլեր, մինիմալ ռիսկ, մաքսիմալ աշխատասիրություն և համառություն՝ այ նման ձևով հաջողության հասած 100 օրինակի դիմաց, նույնիսկ կդժվարանամ 1 չստացված և անհաջող օրինակ բերել: Ռիսկի դիմելը, «վա բանկ» գնալը, ամեն ինչ կամ ոչինչ արտահայտությունները խելացի մարդու համար չեն: Խելացի մարդը իր աշխատանքով, պայքարելով, դժվարությունների միջով, ռիսկերի նվազեցման միջոցով կգնա միշտ առաջ, իսկ ռիսկի դիմողը 1 դեպքում կխմի իր շամպայնը, 99 դեպքում փողոցում շամպայնի շիշ հավաքող ու հանձնող կդառնա

 

Լրահոս

Դիտել ավելին