Կարևոր իրադարձություններ

«Երևի հիմա էլ բանակցելու են այն մասին, թե ինչպես ապագայում Նախիջևանը միացնեն Հայաստանին»

09 Դեկտեմբեր, 2017 13:36
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
«Երևի հիմա էլ բանակցելու են այն մասին, թե ինչպես ապագայում Նախիջևանը միացնեն Հայաստանին»

Հասկանալու համար, թե ինչպես է շարքային ադրբեջանցին վերաբերվում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, բավական է մեջբերել ընդամենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպման վերաբերյալ ադրբեջանցի «կարգին տղեքի» հետևյալ գնահատականները՝ «Էդվարդը, ինչպես միշտ, Էլմարին խաբելու է, Ղարաբաղը 1994 թ. տրվել է հայերին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Զանգեզուրը:

Երևի հիմա էլ բանակցելու են այն մասին, թե ինչպես ապագայում Նախիջևանը միացնեն Հայաստանին։ Դե, իսկ վերջում էլ հնդկահավի քաբաբ են ուտելու, Շամխորի կոնյակ խմելու ու եղբայրավարի հրաժեշտ տալու իրար»:

Իսկ հարևան երկրի պետական քարոզչամեքենան թող շարունակի հեքիաթասածությունը...

 

Լրահոս

Դիտել ավելին