Կարևոր իրադարձություններ

Այգեզարդ գյուղի 70-ամյա բնակչին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել վերջինիս որդին

02 Դեկտեմբեր, 2017 17:30
Հեղինակ՝ Էդգար Ջանոյան
Այգեզարդ գյուղի 70-ամյա բնակչին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել վերջինիս որդին

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10-ն անց 45-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Դիլոյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 70-ամյա Պետիկ Աբրահամյանն է:

Դիակի զննությամբ՝ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել: Տեղում իրականացված ծավալուն հետախուզական միջոցառումներով Արտաշատի քրեական հետախույզները պարզել են հետևյալը:

Նախնական տվյալներով` Պետիկ Աբրահամյանն ու 44-ամյա որդին վիճել են: Նա հայտնաբերվել ու հորը մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն: Տարածքային նախաքննական մարմնում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին