Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում քննարկվել է դատարանների բեռնաթափմանը միտված օրենսդրական փաթեթը

27 Նոյեմբեր, 2017 19:43
Կառավարությունում քննարկվել է դատարանների բեռնաթափմանը միտված օրենսդրական փաթեթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դատարանների բեռնաթափման, դատական գործերի բաշխման, որոշ գործերի պարզեցված վարույթի քննության և նիստերի հետաձգման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու քայլերը:

Զեկուցվել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, մշակել է Դատական օրենսգրքում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթ: Դրանով, մասնավորապես, առաջարկվում է նվազեցնել դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս, բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի: Նշվել է, որ դրանով կլուծվեն գործերի բաշխման, դատավորների միջև ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է դատական նիստերի հետաձգման մասով օրենսգրքում հստակ ձևակերպել, որ նման որոշումները պետք է լինեն բացառապես պատճառաբանված, մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ:

 

Լրահոս

Դիտել ավելին