Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ կարող է պատմել ձեր մասին ձեր մազերի գույնը

24 Նոյեմբեր, 2017 23:43
Ի՞նչ կարող է պատմել ձեր մասին ձեր մազերի գույնը

1. Շագանակագույն մազեր ունեցողներ
Առանձնանում են կենդանի, բայց հավասարակշռված բնավորությամբ: Սիրում են ուսումնասիրել աշխարհը, ճանապարհորդել, անընդհատ նոր բաներ սովորել: Եվ դա նրանց մոտ հիանալի է ստացվում ոչ միայն ընդունակությունների շնորհիվ, այլև՝ աշխատասիրության: Նրանք հիանալի ինտեգրվում են յուրաքանչյուր շրջապատ: Դա հիմնականում կենսասիրության և շփվող լինելու շնորհիվ է: Նրանք կարողանում են զսպել իրենց յուրաքանչյուր պարագայում:
2. Սևահերներ
Ուժեղ բնավորությամբ նրանց հետ կարող են համեմատվել ոչ բոլորը: Նրանց համբերատարությանը, նպատակասլացությանը կարելի է միայն նախանձել: Նրանք աշխատասեր են, բայց սիրում են աշխատել նեղ շրջանակներում, փոքրաթիվ կոլեկտիվի հետ: Նրանք միշտ հասնում են իրենց ուզածին, գտնում են կյանքում իրենց տեղը: Երբեմն կարող են նաև դաժան լինել, հաշվի չառնել ուրիշի շահերը: Նրանց համար ամենաէականը նպատակն է, որին հասնելու համար ջանք և միջոց չեն խնայում:
3. Կարմրահերներ
Նրանք հպարտ և ինքնավստահ են: Նրանք վառ անհատականություններ են: Որպես կանոն՝ շատ կրքոտ են, բռնկուն: Իրենց կրքոտ բնավորությամբ անտարբեր չեն թողնում շրջապատողներին: Թե կյանքում, թե աշխատավայրում ակտիվ են և կենսուրախ:
4. Մանուշակագույնը մեծ մասամբ բնորոշ է դեպրեսիոն և սթրեսային կարգավիճակներ ունեցող անձանց: Նրանք օժտված են մեղմ բնավորությամբ, նրբազգաց են և շատ շուտ են ընկճվում: Հակում ունեն արվեստի նկատմամբ, սիրում են ստեղծագործել միայնության մեջ:
5. Երկնագույն
Այս գույնի մազերը խոսում են տիրոջ զգայունության և խոցելիության մասին: Երկնագույն մազերի տեր աղջիկները հաճախ չեն ցանկանում նկատել խնդիրները, նրանք ցանկանում են թեթև ապրել և աշխարհին նայել վարդագույն ակնոցի ետևից:
6. Խարտյաշ-շագանակագույն
Այս համադրությունն ընտրում են բարդ խառնվածքի տեր կանայք: Նրանց հատուկ է հակասական տրամադրությունը. մի կողմից բարձր և ուրախ տրամադրություն, մյուս կողմից՝ դժգոհ և ինքնամփոփ:
7. Սպիտակ
Մազերի այս գույնը վկայում է մաքրության և կատարելության ձգտող խառնվածքի մասին:
8. Նարնջագույն
Նարնջագույն մազեր ունեցողները ջերմ և մարդամոտ անձնավորություններ են, նրանք կենսուրախ են և շփվող:
9. Շիկահերներ
Նրանց բնորոշ է բարեսրտությունը, երազկոտությունը, նրբանկատությունը և փոփոխականությունը: Վերջինս նրանց թույլ բնավորության կամ տրամադրության սուր անկումների պատճառով է: Նրանք հաճախ են իրականությունն այլ կերպ տեսնում:
10. Արծաթագույն
Այս գույնը ընտրած կանայք ձգտում են տարբերվել շրջապատից: Նրանք գտնում են, որ արժանի են ամենալավին և հատուկ ուշադրության կարիք են զգում:

 

Լրահոս

Դիտել ավելին