Կարևոր իրադարձություններ

Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի ՀՀ ընդլայնման փաստաթուղթը

24 Նոյեմբեր, 2017 22:04
Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի ՀՀ ընդլայնման փաստաթուղթը

Բրյուսելում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 24-ին ստորագրել են Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, փաստաթուղթը միտված է Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը, համատեղ ենթակառուցվածքային առաջնահերթությունների նախանշմանը և տրանսպորտային ցանցերի զարգացմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին