Կարևոր իրադարձություններ

Գառնիկ Ալեքսանյանն ազատվել է տնօրենի պաշտոնից

24 Նոյեմբեր, 2017 19:57
Գառնիկ Ալեքսանյանն ազատվել է տնօրենի պաշտոնից

Գառնիկ Ալեքսանյանն ազատվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։

Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի N 1062-Ն որոշման 1-ին կետը՝

Գառնիկ Ալեքսանյանին 2017 թվականի նոյեմբերի 27-ից ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»:

 

Լրահոս

Դիտել ավելին