Կարևոր իրադարձություններ

ԻԻՀ մեծարգո առաջնորդ.«Իրանը մշտապես պատրաստ է աջակցել իմպերիալիզմի դեմ պայքարին»

23 Նոյեմբեր, 2017 18:19
ԻԻՀ մեծարգո առաջնորդ.«Իրանը մշտապես պատրաստ է աջակցել իմպերիալիզմի դեմ պայքարին»

Իրանի իսլամական հանրապետությունը մշտապես կանգնած է մուսուլմանների միջև պատերազմ հրահրելու իմպերիալիզմի ու սիոնիզմի ճակատի դավադրության դիմաց և Աստծո կամոք հաղթանակելու է այս պայքարում: Այս մասին այսօր «Ահլ-ե Բեյթ-ի (Մուհամմեդի ընտանիքի) երկրպագուները և թաքֆիրականների հարցը» թեմայով համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին:

«Թեև ԻԼԻՊ-ն Իրաքում ու Սիրիայում հասավ իր վերջակետին, բայց պետք է  զգույշ լինել թշնամիների խարդախությունից, քանզի ԱՄՆ-ն, Սիոնիզմը և նրանց հետևորդները չեն հրաժարվելու իսլամի նկատմամբ թշնամանքից: Նրանք կարող են մեկ այլ տարածաշրջանում ԻԼԻՊ-ի նման այլ սադրանքներ նախագծել ու իրագործել»,- ասել է նա: 

Նշելով, որ տարբեր երկրներում մուսուլմաններին պարտադրվել է իպերիալիզմի  ճակատը,  իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Իսլամական աշխարհն այսօր կարող է կանգնել բռնության ու իմպերիալիզմի դիմաց և Իրանում իսլամական համակարգը ,որ ձգտում է իսլամական շարիաթի կատարյալ իրականացմանը , լինելու է իսլամի թշնամիներին հաղթելու միջոց»: 

 

Լրահոս

Դիտել ավելին