Կարևոր իրադարձություններ

Միլիոնավոր ավտոմոբիլներ հայտնվել են ահաբեկիչների կողմից «կոտրանքի» սպառնալիքի ներքո

21 Նոյեմբեր, 2017 23:55
Միլիոնավոր ավտոմոբիլներ հայտնվել են ահաբեկիչների կողմից «կոտրանքի» սպառնալիքի ներքո

Փորձագետները նախազգուշացնում են, որ հեռակառավարմամբ արդի ավտոմոբիլները կարող են մահաբեր զենք դառնալ ցանցահենների ձեռքին: Այս մասին գրել է բրիտանական The Times-ը:

Նյու Յորքի համալսարանի մասնագետների կարծիքով՝ ավտոմեքենաները «կոտրանքի» ենթարկելու հնարավորությունից կարող են օգտվել թշնամի պետությունները կամ ահաբեկիչները: Խոսքը վերաբերում է այն ավտոմոբիլներին, որոնք թողարկվել են 2005 թվականից հետո. դրանց մեծամասնությունն ունի հեռավոր վերահսկողության գործառույթ եւ հաճախ խոցելի է ցանցահենային գրոհների համար:

«Շատերը գլխավոր սպառնալիքը համարում են միջուկային տերությունները, բայց իրականում ցանկացած երկիր կարող է ընդգրկուն կիբեռգրոհ ծավալել եւ սպանել միլիոնավոր մարդկանց՝ «կոտրանքի» ենթարկելով ավտոմոբիլները»,- հրատարակությանը պատմել է համալսարանի աշխատակից Ջասթին Քափոսը: The Times-ի տվյալներով՝ մեն միայն Մեծ Բրիտանիայում կա Wi-Fi-ին միացած շուրջ ինը միլիոն ավտոմոբիլ:

 

Լրահոս

Դիտել ավելին