Կարևոր իրադարձություններ

Արա Աբրահամյանը կուսակցություն է ստեղծում. նա խոսել է Սերժ Սարգսյանի հետ

14 Հոկտեմբեր, 2015 12:15
Արա Աբրահամյանը կուսակցություն է ստեղծում. նա խոսել է Սերժ Սարգսյանի հետ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որոշում է կայացրել`ստեղծելու կուսակցություն, որի ծրագրերի և գաղափարների մշակման ուղղությամբ աշխատում է հսկայական թիմ ոչ միայն Ռուսաստանից, այլև արտերկրից:

Արա Աբրահամյանի խոսքով՝ ներկա դրությամբ նրա նպատակը չէ` դառնալ նախագահ կամ վարչապետ, խոսքը ներկա դրությամբ երկրի վիճակը լավացնելու մասին է:

«Դուք ինձանից լավ գիտեք, թե Հայաստանին ինչ է հարկավոր, ես ոչ մեկին չեմ ուզում քննադատել, բայց ես չեմ կարող հանգիստ ապրել, եթե իմ հայրենիքում վատ են ապրում: Ամեն ինչ լինելու է օրինականության սահմաններում: Ինձ մոտ 350 իրավաբան է աշխատում: Հիմա իմ մեծ թիմը ծրագրեր է մշակում, նախագծեր կազմում: Կարծում եմ մինչև մարտի վերջ ես կհայտարարեմ` մասնակցելո՞ւ եմ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Ես չեմ բա ցառում, որ կարող է լինել նաև համագործակցություն այլ կուսակցությունների հետ»,- ասաց Արա Աբրահամյանը` հավելելով, որ դեռևս հայտնի չէ և իր համար էլ այս պահին երկրորդական է, թե ում հետ է համագործակցելու:

Աբրահամյանն ասաց, որ իր կուսակցություն ստեղծելու ծրագրերը քննարկել է Սերժ Սարգսյանի հետ. «Սերժ Սարգսյանն ինձ ասաց՝ ինչու չէ, ստեղծեք, եթե որոշել եք Հայաստանին օգտակար լինել, փորձեք»։

 

Լրահոս

Դիտել ավելին