Կարևոր իրադարձություններ

Մամիկոն Ասլանյանն ասել է, որ անձամբ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու «հարցերը լուծել է». «Ժամանակ»

14 Նոյեմբեր, 2017 10:22
Մամիկոն Ասլանյանն ասել է, որ անձամբ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու «հարցերը լուծել է». «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՍԴ որոշումից հետո Մամիկոն Ասլանյանը շտապ հավաք է կազմակերպել ավագանու իր թիմի հետ եւ տեղեկացրել, որ ինքը անձամբ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով իրեն վստահեցրել է, որ հետագա պաշտոնավարման հետ կապված խոչընդոտներ չեն լինի, եւ ՍԴ որոշումը չպետք է մտավախության առիթ հանդիսանա:

Նույն հանդիպման ժամանակ Մամիկոն Ասլանյանը ավագանու անդամներին վստահեցրել է, որ շուտով կլուծվի նաեւ ավագանու նիստերի լեգիտիմության հարցը: Նա տեղեկացրել է, որ հանդիպել է Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանի (Ակա) հետ եւ համաձայնության եկել, որ ՀՎԿ «դասալիքները» կմասնակցեն ավագանու նիստերին, փոխարենը Փելեշյանը կստանձնի փոխքաղաքապետի պաշտոնը:

Ըստ տեղեկությունների՝ Արկադի Փելեշյանը այս քայլին դիմել է առանց շեֆին՝ Արթուր Բաղդասարյանին տեղյակ պահելու, մանավանդ, որ ՀՎԿ-ն խորհրդարանական ընտրություններից հետո փաստացի գոյություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին