Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Արթուր Բաղդասարյանը՝ ՍԴ նախագա՞հ. «Ժամանակ»

14 Նոյեմբեր, 2017 09:55
Արթուր Բաղդասարյանը՝ ՍԴ նախագա՞հ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչելով Վանաձորի ավագանու բոլոր որոշումները՝ միեւնույն ժամանակ, դրանց վերացման ժամկետ էր սահմանել մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը:

20 տարի շարունակ Հայաստանի ամենատարբեր իշխանությունների պատվերը կատարած եւ բոլոր ապօրինի ու կեղծված ընտրությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը այս որոշմամբ փորձում է ցույց տալ, թե որքան համարձակ եւ արդարադատ է ինքը, եւ դրանով իր համար հանրային վարկանիշ ստեղծել:

Ըստ տեղեկությունների՝ ՍԴ այս որոշումը իշխանությունը կազմակերպել է Գագիկ Հարությունյանի գեղեցիկ հեռացումն ապահովելու համար, ում 70-ամյակը լրանում է 2018թ․մարտի 23-ին: Մեր տեղեկություններով՝ ՍԴ նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանին փոխարինելու է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս նշանակումից հետո ՀՎԿ-ն դադարելու է լինել կեղծ ընդդիմադիր եւ վերածվելու է բացահայտ իշխանական ուժի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին